Wednesday 28 January 2015

Նամակ Հայ զինվորին Letter to the Armenian soldier

– Բարև սիրելի՛ զինվոր, շնորհակալ եմ քեզ, որ քո կյանքի գնով հպարտ ու պաշտպանված եմ զգում ինձ, որ մեր հայրենիքի սահմանին քո նման քաջ, խելացի զինվոր է: Շնորհավո՛ր տոնդ, - իր նամակում գրում է Գալֆայան Սվետան:
Օրրանի Կրտսեր խումբը՝ մանկավարժ Աստղիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ, նամակներ էր  պատրաստել Հայ զինվորին: Երեխաները շատ հուզիչ ու գեղեցիկ խոսքեր էին գրել մեր քաջ զինվորներին: Ինձ հետաքրքիր է,  թե արդյո՞ք իմ ընկերները հասկանում են, թե ինչ է ծառայությունը և հայրենասիրությունը, քանի որ մեզ մեծերը հաճախ ասում են.  «ծովից ծով ենք եղել, իսկ հիմա հազիվ մի բուռ ենք մնացել», կամ «ազգովի գոռում էինք, իսկ հիմա բոլորով լուռ ենք մնացել», բայց միևնույն ժամանակ ասում են.  «առանց պատճառ զինվոր զոհվեց», ես երբեք այս տարբեր խոսքերը չեմ հասկացել: Հիմա ես հասկանում եմ, որ զինվորները զոհվում են հանուն մեր պաշտպանության, հասկացել եմ իմ մեծ եղբոր շնորհիվ, ով ծառայում է հայոց բանակում՝ պաշտպանելով ինձ, իմ ընտանիքը և մեր ազգը:

Ուզում եմ, որ իմ հասակակիցները հասկանան, թե ինչ է ծառայությունը և հայրենիքի պաշտպանությունը: Այդ պատճառով զրուցեցի Հայոց բանակի զինվոր Բադալյան Նարեկի հետ, ով պատմեց բանակում իր առօրյայի մասին. << Մենք առավոտյան արթնանում ենք ժամը 6-ին, նախավարժանք ենք կատարում, գնում ենք նախաճաշելու, որից հետո անցնում ենք մեր խաղաղ ծառայությանը: Այստեղ ինձ շատ լավ եմ զգում, ընկերներով շատ համերաշխ ենք: Ծառայում եմ Հայոց բանակում, որպեսզի անառիկ պահեմ հայրենիքիս սահմանը: Կուզեի, որ ոչ մի տղա չխուսափեր ծառայությունից, քանի որ ծառայությունը ավելի է ուժեղացնում ու հասունացնում տղային>>:


Նարեկի խոսքերից հետո ինձ հետաքրքիր էր, թե ինչ են մտածում իմ հասակակից տղաները ծառայության մասին. <<Ես պետք է գնամ ծառայության և պատրաստ եմ իմ կյանքը զոհաբերելու, որ իմ ժողովուրդը հանգիստ գլուխը դնի բարձին>>, - ասում է Այվազյան Դավիթը, ով 11 տարեկան է, իսկ Գալստյան Ռաֆիկը համոզված է, որ իր ուժերով կարող է պաշտպանել հայրենիքը: 

Հեղինակներ՝ Սվետա Ղարիբյան (11 տ.), Էլեն Գալստյան(11 տ.), Էլինա Վարդանյան(11 տ.)

Hello, dear soldier, I thank you because I feel proud and safe due to the time of your life you sacrifice to protect bravely the borders of our country. Congratulations on your day",- wrote in her letter Galfayan Sveta.
Orran's youngest group, with their teacher Astghik Hovhannisyan's guidance, prepared letters for the Armenian soldiers. The children addressed very touching and beautiful words to our brave soldiers. I wondered whether my friends understand what the service and patriotism are, because our elders often say. "Our area has been from sea to sea, and now we are left with barely a handful," or "our nation was screaming, and now we are silent all together" but at the same time, they say. "a soldier died without any reason" I couldn't understand these sentences. Now I realize that soldiers are dying for our defense, I realized thanks to my older brother, who serves in the army to protect me, my family and our nation.
I want my compeers to understand what the service and homeland defense is. That's why I talked to an Armenian soldier Badalyan Narek , who told me about his everyday life in the army. 'We wake up at 6 in the morning, do warm up exercises, go to have breakfast, after which we go on with our peaceful service. I feel great here, my friends and I are very serene. I serve in the Army in order to keep my homeland borders impregnable. I wish there weren't boys who avoid to serve in the Army, because the service makes boys strong and mature.


After Narek's words I was interested, what guys of my age think about the service. 'I ought to go to the service and sacrifice my life, so that my people could peacefully rest his head upon the pillow,'-says Ayvazyan David, who is 11 years old, and Galstyan Rafik is convinced that he is strong enough to protect his homeland.
Our beloved soldiers, you can be assured that we appreciate the work you do and that we are ready to continue it.



Translated by Mariam Davtyan (volunteer) 

No comments:

Post a Comment