Friday 28 November 2014

Հյուսում ենք մեր ապագան / Knitting our future


Մեր կազմակերպությունում գործում է մաքրամեի խմբակ: Մաքրամեն, կամ հանգույցների արհեստը, թելերով հյուսելու արհեստ է, որտեղ աշխատում են միայն ձեռքով և թելերով: Խմբակի աշխատանքի մասին զրուցեցինք խմբակի մանկավարժ Գեղանուշ Թովմասյանի հետ.
-Ի՞նչ է տալիս երեխաներին մաքրամեի խմբակը.
-Մեր խմբակը երեխաներին տալիս է ստեղծագործական միտք, զարգացնում է երևակայւթյունը, հանգստացնում է նյարդերը, սովորեցնում է արհեստ, որով հետագայում կարող են վաստակել իրենց ապրուստը:
- Ինչո՞վ են զբաղվում այստեղ երեխաները.
-Երեխաներն այստեղ սովորում են մաքրամե, կարպետագործություն, գոբելեն, իսկ հիմա արդեն փորձում ենք ուլունքներով աշխատել:  Երեխաները գալիս են երեք խմբով, ուսումնական-տեսական մասը սովորելուց հետո սկսում են աշխատել: Գործում են վզնոցներ, թևնոցներ, պայուսակներ և այլ հետաքրքիր իրեր:
-Ի՞նչ հաջողություններ ունեք.

-Մեր ամենամեծ հաջողությունն այն է, որ երեխաները սովորում են ստեղծագործել. աշխատանքները երբեք չեն կրկնվում: Ունենում ենք հաջող ցուցահանդես -վաճառքներ և մեր սաների մի մասը հետագայում շարունակում է այս ուղղությամբ սովորել, կամ դասավանդել:
Տիկին Գեղանուշի հետ զրույցից հասկացանք, որ այս խմբակում սովորելը և՛ հաճելի է, և՛ օգտակար: Այդ մասին վկայում է նաև խմբակի լավագույն մասնակից  տասնմեկամյա Մելքոնյան Քնարիկը, ով մեծ հիացմունքով է խոսում մաքրամեի խմբակի մասին: Քնարիկը ուրախ է, որ կարողանում է լավ աշխատել և իր աշխատանքները վաճառվում են, ինքը գումար է ստանում: Ասում է, որ շատ է սիրում ընկեր Գեղանուշին. <<Ընկեր Գեղանուշը շատ բարեկիրթ է, ես սիրում եմ, երբ նա ինձ գովաբանում է>>: Քնարիկը երազում է դառնալ մաքրամեի ուսուցչուհի:Ես ևս առանց մաքրամեի խմբակի իմ օրը չեմ պատկերացնում:
Հեղինակ՝ Սարգսյան Էմմա (12 տարեկան)


At Orran, we have a macrame club. Macrame or the craft of knots is the art of weaving with threads, where you use only your hands and threads. We asked Geghanush Tovmasyan to share a few thoughts about the group.

What does the macrame give children?

Macrame provides creativity, develops their imagination, tranquility while teaching them a craft with which they can earn a living in the future.
What do the children do at the club?
They learn the art of macrame, carpet weaving and tapestry weaving. We have also added beading to the curriculum. We have three different groups that attend our club and after learning theory and technique, We knit necklaces, bracelets, bags, and other handcrafted goods.
Have you had any success?
Our greatest success is that children learn to create, and their works are unique and original. We hold exhibit/sales and some of our students have continued their studies in art schools and have even moved on to teach the craft. 
By watching Knarik Melkonyan, we saw firsthand how useful and pleasant the Macrame Group is at Orran. The 11 year old described the club with great admiration.
Knarik is happy that she creates such great piece and that she is able to earn some money when her works are sold. Qnarik says that she loves Mrs. Geghanush: “Mrs. Geghanush is very polite, and I love when she praises me”. Knarik dreams of becoming  macrame teacher.
I also cannot imagine my day without macrame.


Auter  Emma Sargsyan (age 12)Translated by Lusine Sargsyan (volunteer)  


No comments:

Post a Comment